Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ կմիավորվեն ընդդեմ Էրդողանի

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ կմիավորվեն ընդդեմ Էրդողանի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը,  դաշինք կազմած կուսակցություններն են գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը, «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները:

Կուսակցությունները դաշինք են կազմել՝ ի հակակշիռ իշխող «Արդարություն և զարգացում» և նրանց հետո համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունների, որոնք ընտրություններին ընդառաջ հայտարարել են «Հանրապետական դաշինք» ստեղծելու մասին: Ավելին, ազգայնականների առաջնորդը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում իրենք սատարելու են իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:

Ընդդիմադիր դաշինքն անհրաժեշտ դիմում պետք է ներկայացնի Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով մինչև մայիսի 6-ը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am