Ստամբուլում հայկական եկեղեցին վանդալների թիրախում է հայտնվել
14:32, 30 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անհայտ անձինք ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ են իրականացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Բացի այդ, եկեղեցու բակ տանող դարպասների մոտ մեծ քանակությամբ աղբ է թափվել:
Սոցցանցերի օգտատերերը կատարվածը որակել են որպես «ֆաշիզմ»՝ հորդորելով հայտնել ու պատժել վանդալիզմի հեղինակներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում