Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը վերստին հնչեցրել է երկրի իշխանությունների կողմից կատարվածի հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փայլանը խոսել է Özgürüz լրատվականի հետ զրույցում:

Նա նշել է, որ 103 տարի առաջ Օսմանյան կայսրության 14 մլն բնակչությունից շուրջ 2 մլն 300 հազարը հայեր էին, ովքեր բնակվում էին տարբեր քաղաքներում, սակայն 1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ավելի քան 250 հայ մտավորականներ կալանավորվեցին և բռնեցին աքսորի ճամփան: Պատգամավորն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով հենց ապրիլի 24-ն է համարվում Հայոց ցեղասպանության մեկնարկի խորհրդանշական օրը:

«Որպես Թուրքիայի մեջլիսի պատգամավոր՝ ես չեմ ցանկանում, որ այս մեծ ցավն այլ երկրներում քննարկման առարկա դառնա, ուզում եմ, որ այն ներառվի մեջլիսի օրակարգում և խոսվի, քննարկվի այդտեղ»,- նշել է Փայլանը՝ ընդգծելով, որ դա կթեթևացնի Ցեղասպանությունից տուժածների ցավը, իսկ մյուսներին արդարության զգացում կպարգևի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am