Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպման համար Արմեն Սարգսյանին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Նիկոլ Փաշինյանը հանդիպման համար Արմեն Սարգսյանին հրավիրում է 
Հանրապետության հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու կոչին, հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել նրան Հանրապետության հրապարակում, որտեղ 19:00-ին մեկնարկում է Փաշինյանի և կողմնակիցների հանրահավաքը: «Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ինձ: Հանդիպման համար սպասում եմ նրան Հանրապետության հրապարակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահին ժողովրդի ներկայությամբ:

Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստակամ է հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]