Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի դեմ ԱՄՆ և դաշնակիցների գործողություններին


ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ է համարում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը մեղադրել է Սիրիայի ղեկավարությանը քիմիական զենք կիրառելու մեջ: Նա հավելել է, որ առաջիկայում Սիրիայի դեմ գործողությունների վերաբերյալ նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ: ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ հրթիռների մեծ մասը կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ