Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան բացառել Է Աֆրինը «Ասադի ռեժիմին» վերադարձնելը

Թուրքիան բացառել Է Աֆրինը «Ասադի ռեժիմին» վերադարձնելը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան Աֆրինը Սիրիայի կառավարության վերահսկողությանը չի հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը կղեկավարի Բաշար Ասադը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ասադի ռեժիմը» պետք Է հեռանա: Հարկավոր Է անցնել քաղաքական կարգավորման գործընթացին: Մենք Սիրիայի հողերին չենք հավակնում, բայց այդ հողերը ռեժիմին հանձնելը բացառված Է: Ռեժիմն այսօր կռվում Է Քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ, իսկ վաղը նրանց միջեւ ամեն ինչ լավ Է»,-ասել Է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նախարարը նշել Է, որ նման իրավիճակում «չի կարելի հող հանձնել»: Նա ընդգծել Է, որ Աֆրինը Սիրիայի տարածքն Է, բայց Թուրքիան անհանգստանում Է անվտանգության համար: Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե Մոսկվան հուսով Է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կվերադարձնի վերահսկողությունը Աֆրինի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել Է Լավրովի առաջարկությունը: «Լավրովի մոտեցումը ճիշտ չԷ: Մենք բոլորից լավ գիտենք՝ ում հանձնել Աֆրինը: Երբ ժամանակը գա, Աֆրինը կհանձնենք նրա բնակիչներին»,-ասել Է Էրդողանը:

Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել Է, որ թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով: «Մենք այնտեղ ենք եկել ոչ որպես զավթիչներ եւ չենք պատրաստվում այնտեղ մնալ՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք Աֆրինը մաքրեցինք ահաբեկիչներից, այժմ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սիրիայում այժմ իշխանության վակուում Է, կան տարբեր ուժեր, ընդդիմություն: Մենք Աֆրինում իշխանությունը կհանձնենք տեղի բնակիչներին, որոնք իրենք կկարգավորեն իրենց կյանքը: Այժմ գլխավորը ճգնաժամից քաղաքական ելք գտնելն Է, եւ հենց որ այն գտնվի, մենք կհեռանանք այնտեղից»,- ասել Է Բոզդաղը լրագրողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]