Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռեկորդային թվով կանայք են իրենց թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար

Ռեկորդային թվով կանայք են իրենց թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել Է ռեկորդային ցուցանիշի. Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Այն բանից հետո, երբ Վիրջինիայի նահանը հրապարակեց իր թեկնածուների ցուցակը, Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի ստորին պալատի տեղերին հավակնող կանանց թվաքանակը կազմել Է 309: Նշվում Է, որ այդ ցուցանիշը 11-ով ավելի Է նախորդ համանման ռեկորդից, որը սահմանվել Է 2012 թվականին: Այն ժամանակ իրենց թեկնածությունն առաջարդել Էին 298 կանայք: Սպասվում Է, որ առաջիկա շաբաթներին այդ ցուցանիշը դեռ կմեծանա, քանի որ նահանգների մոտավորապես կեսը դեռեւս չի հայտարարել իր թեկնածուների անուննները:

Associated Press-ը նշում Է, որ կանանցից շատերն իրենց ընտրարշավները կառուցում են այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ հավասարությունը աշխատատեղերում: 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենան այսպես կոչված միջանկյալ ընտրությունները, որոնցում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ եւ 34 սենատորներ, նաեւ կանցկացվեն մի խումբ նահանգապետների ընտրություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am