Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրքիայի փոխվարչապետը խոսել է արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին

Թուրքիայի փոխվարչապետը խոսել է արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը խոսել է երկրում արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացնելու հավանականության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Haber Turk լրատվամիջոցը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք արտակարգ դրությունը, որի ժամկետը մոտենում է ավարտին, երկարաձգվելու է՝ Բոզդաղը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն այն կրկին երկարաձգելու: Եթե նախարարների խորհուրդը նման որոշում կայացնի, իսկ մեջլիսն այն վավերացնի, ապա արտակարգ դրությունը կերկարացվի»:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը հետագայում երկարաձգվել էր ևս 5 անգամ:

Վերջին անգամ հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր 2018 թվականի հունվարի 19-ին:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am