Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Միացյալ Նահանգները վերականգնել է GSP ռեժիմը Հայաստանից արտահանողների համար

Միացյալ Նահանգները վերականգնել է GSP ռեժիմը Հայաստանից արտահանողների 
համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության կայքից: Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Տարվա սկզբից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածն այն ընկերությունները, որոնք ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, հետ կստանան իրենց գումարները:

Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝Հայաստանից, կարող է արտահանվել ԱՄՆ արտոնյալ  պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսային վճարների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]