Ադրբեջանական ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել Սումգայիթում հացադուլ անցկացնող գործարարների նկատմամբ
16:53, 17 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ոստիկանությունը փորձել է ուժով դադարեցնել հացադուլ անցկացնող գործարարների ակցիան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հացադուլի մասնակից ադրբեջանցի 11 գործարարներ տեղափոխվել են ոստիկանություն:
Ակցիայի մասնակիցները հացադուլի միջոցով փորձում են վերականգնել իրենց իրավունքները:
Գործարարները Սումգայիթի քաղաքապետարանից չեն կարողանում ստանալ նախապես կատարած աշխատանքի դիմաց իրենց հասանելիք գումարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում