Ադրբեջանական ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել Սումգայիթում հացադուլ անցկացնող գործարարների նկատմամբ

Armenpress 16:53, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ոստիկանությունը փորձել է ուժով դադարեցնել  հացադուլ անցկացնող գործարարների ակցիան: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Հացադուլի մասնակից ադրբեջանցի 11 գործարարներ տեղափոխվել են ոստիկանություն:                                       

Ակցիայի մասնակիցները հացադուլի միջոցով փորձում են վերականգնել իրենց իրավունքները: 

Գործարարները Սումգայիթի քաղաքապետարանից չեն կարողանում ստանալ նախապես կատարած աշխատանքի դիմաց իրենց հասանելիք գումարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am