Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Միացյալ Թագավորությունը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Միացյալ Թագավորությունը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն 
ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջութիդ Ֆարնուորթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանն ընդգծեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի հասարակություններում ամրապնդվի խաղաղ կարգավորմանը հասնելու եւ խաղաղություն հաստատելու միտքը։ «Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,–ասաց Ֆարնուորթը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am