Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի 
առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ): Գործն ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Քննիչը գործը վարույթ է ընդունել, կատարվում է քննություն»,- ասաց Տռուզյանը:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում` փետրվարի 13-ին, սկանդալային միջադեպ է գրանցվել: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթԿեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաները և արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]