Իրավունք

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է

2 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված մամուլի ասուլիս
2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված մամուլի ասուլիս

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն առաջնահերթություն է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար  Արմեն Մկրտչյանը։

«Մի քանի տարի շարունակ ապօրինի զենքի հայտնաբերումը ՆԳՆ ոստիկանության համար առաջնահերթություն է։ Անցած տարի մենք բավականաչափ մեծաքանակ ապօրինի զենք ենք հայտնաբերել։ Այս տարվա առաջին կիսամյակում ևս որոշակի քանակի ապօրինի զենք հայտնաբերվել է։

Սրանք այն կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք պետք է ազդեն հրազենով կատարված հանցագործությունների կրճատման վրա, և պետք է այդ աշխատանքները շարունակել ու առավել ակտիավացնել»,- նշել է Մկրտչյանը։

Նա պարզաբանել է, որ այն ապօրինի զենքերը, որոնց, օրինակ, հայտնաբերվել են են անցած տարի կամ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, անցած տարի կամ այս տարի չեն հայտնվել Հայաստանի Հանրապետությունում. նրա խոսքով՝ դրչանք շատ հին արտադրության և տարբեր ժամանակների զենքեր են։

«Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ժ-ամանակահատվածներում ունեցել է պատերազմական գործողություններ, և միջազգայնորեն ընդունված է, որ նման ժամանակաշրջաններին հաջորդում է ապօրինի զենքի ավելացումը»,- ասել է Մկրտչյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում