Թուրքական իշխանությունները շարունակում են քրդական քաղաքական ուժերի դեմ արշավը
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի դատախազությունը Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Անկարայի գլխավոր դատախազությունը Սերփիլ Քեմալբայից բացի հետաքննության շրջանակներում ձերբակալելու որոշում է կայացրել ևս 16 անձի նկատմամբ:
Նույն հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի (HDK) խոսնակ դոկտոր-պրոֆեսոր Օնուր Համզաօղլուի նկատմամբ:
2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում