1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել  բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել  բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ կողմից որպես ՀՀ նախագահ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն նպատակ էր հետապնդում մտքեր փոխանակել բրիտանահայ համայնքի հետ:

Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկն ընդունելուց առաջ կարևորել էր տարբեր շրջանակների, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալը:

Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը  պատահական չէր, քանի որ երկար տարիներ հենց այս համայնքի անհատներն են տարբեր առիթներով շփվել և համագործակցել Արմեն Սարգսյան անհատի, գիտնականի և դեսպանի հետ` օժանդակելով նրա գործունեությանն ու միաժամանակ ստանալով նրա գործուն աջակցությունը տարբեր ծրագրերի իրագործման հարցում։

Ինչպես և ակնկալվում էր ներկաները մեծ հետաքրքրությամբ էին սպասում այս հանդիպմանը: Ինչպես հիրավի իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը` իրեն վստահված բարձր պատասխանատվությունն ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին և Հանրապետական կուսակցությանը, նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր Սահամանդրության ընդունմամբ նախագահի լիազորությունները կրել են որոշ փոփոխություններ, քանի որ Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման ձևին։ Նա կարևորեց առավել ժողովրդավարական երկիր կառուցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել խորացումն ու ամրապնդումը։ 

Իր խոսքի ավարտից հետո Արմեն Սարգսյանը ներկաներին հրավիրեց բարձրաձայնելու իրենց կարծիքները, մտահոգություններն ու հուզող հարցերը։

 Շատերն իրենց խոսքում նշեցին, որ թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական առումներով վերջինս լիովին կարող է այդ պաշտոնում լավագույնս դրսևորել իրեն, իսկ առկա լայն կապերն ու հնարավորությունները ծառայեցնել ի շահ Հայրենիքի։

Բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքը իր զորակցությունը հայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան ի գործ անցնել եւ միասնական ուժերով առաջ տանել հանուն Հայրենիքի բարօրության տարվող անչափ ծանր, բայց և՝ պատվելի աշխատանքը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]