Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը խաղաղապահ գործունեության պլանը համաձայնեցրել Է ՄԱԿ-ի հետ

ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը խաղաղապահ գործունեության պլանը համաձայնեցրել Է ՄԱԿ-ի հետ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհուրդը ՄԱԿ-ի հետ համաձայնեցրել Է համատեղ խաղաղապահ գործունեության «ճանապարհային քարտեզը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում: Հունվարի 30-ին տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ստորաբաժանումների ղեկավարները եւ ՀԱՊԿ-ի միավորված շտաբի ներկայացուցիչները:

«Նիստի ընթացքում քննարկվել եւ համաձայնեցվել Է «ճանապարհային քարտեզի» նախագիծը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ներուժի օգտագործման համար պայմանների ձեւավորումը ի շահ Միավորված ազգերի կազմակերպության միջազգային խաղաղապահ գործունեության (2018-ից մինչեւ 2021 թվականն ընկած ժամանակաշրջանում)»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունել Է ռազմավորություն, որը սահմանում Է մինչեւ 2025 թվականը կազմակերպության գործունեության գերակայությունները: Ինչպես ճշտվում Է ՀԱՊԿ-ի կայքում, խաղաղապահ գործունեությունը 2016 թականին ընդունված ռազմավարության հիմնական ուղղություններից մեկն Է:

ՀԱՊԿ-ն ստեղծվել Է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների կողմից: ՀԱՊԿ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am