Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ գրառում կատարելու պատճառով 311 անձ է ձերբակալվել

Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ գրառում կատարելու 
պատճառով 311 անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:

Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են սոցիալական կայքերում «ահաբեկչության քարոզ անելու» մեջ:

 

Թուրքիայում անձին «ահաբեկչության քարոզ անելու» մեղադրանք առաջադրելը բավականին տարածված պրակտիկա է և կիրառվում է բոլոր դեպքերում, երբ քաղաքացիները և գործիչները հայտնում են պաշտոնական Անկարայի տեսակետներին հակառակ դիրքորոշումներ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից ներխուժել են Սիրիայի Աֆրին շրջան և քրդերի դեմ ռազմական գործողություն սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]