«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկություն ունի բարձրացնել Դավիդ դե Խեայի աշխատավարձը
11:42, 13 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկություն ունի թիմում պահել դարպասապահ Դավիդ դե Խեային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաները» նպատակ ունեն բարձրացնելու դե Խեայի աշխատավարձը 210 հազար ֆունտից մինչև 300 հազարի: Իսպանացի դարպասապահի պայմանագիրը մանկունյական ակումբի հետ լրանում է 2019 թվականին:
Դավիդ դե Խեայի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, մասնավորապես Մադրիդի «Ռեալ»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում