Տարածաշրջանային

Ադրբեջանի ԶՈւ-ն 2017-ին կորցրել է 59 զինծառայող. «Խազար»-ը բացահայտում է ադրբեջանական կողմի կորուստները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈւ-ն 2017-ին  կորցրել է 59 զինծառայող. «Խազար»-ը բացահայտում է ադրբեջանական կողմի կորուստները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտն իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ին կորցրել են 59 զինծառայող:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական զինված ուժերում գրանցված 59 կորստից 19-ը գրանցել է ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 40-ը` խաղաղ պայմաններում:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի փոխանցմամբ` 2017-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 17 զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում