Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի դատախազությունը Փայլանի հայտարարության հիման վրա գործ է հարուցել

Թուրքիայի դատախազությունը Փայլանի հայտարարության հիման վրա գործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով DW-ն, Փայլանը գործում ներգրավվելու է որպես վկա:

Փայլանն ավելի վաղ հայտարարել էր, որ, ըստ իր տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված հայերի, ալևիների, ինչպես նաև ընդդիմադիր թուրք լրագրողների, գրողների ու մտավորականների հանդեպ մահափորձեր en նախապատրաստվում: 

DW-ն հարցի առնչությամբ դիմել է նաև Գերմանիայի անվտանգության մարմիններին, ովքեր նշել են, որ իրենք «տեղյակ են վտանգներից»:

«Մենք հետևում ենք զգայուն հարցերին և գնահատում ենք իրավիճակը: Տեղյակ ենք, որ հարցի առնչությամբ եղել են հայտարարություններ և փորձում ենք հասկանալ այդ տեղեկատվությունը՝ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել է Գերմանիայի անվտանգության մարմիններում DW-ի աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am