Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Նախարար Մարտիրոսյանը Շվեյցարիայում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարին

Նախարար Մարտիրոսյանը Շվեյցարիայում հանդիպել է Հեռահաղորդակցության 
միջազգային միության քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՀՄՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն ավելի կընդլայնվի: Վահան Մարտիրոսյանը կարևորել է որպես ՀՄՄ անդամ-պետություն Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր:

Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am