Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական կողմը վերականգնել է Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած անձի համակարգչից ջնջված տվյալները

Ռուսական կողմը վերականգնել է Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած անձի համակարգչից ջնջված տվյալները

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության նպատակով այդ երկիր ժամանած ռուսական պատվիրակությունը կարողացել է վերականգնել մարդասպանի համակարգչից ոչնչացված տվյալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեսպանի սպանությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի կողմից տարվող հետաքննության շրջանակում ուսումնասիրվում էր մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի համակարգչի կոշտ սկավառակը: Ռուսական պատվիրակությունը կարողացել է վերականգնել սկավառակից ջնջված նյութերը:

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ ջնջված նյութերի շարքում շատ տվյալներ կան Ֆեթուլլահ Գյուլենի, նրա ղեկավարած «Հիզմեթ» շարժման, գյուլենականների վերաբերյալ:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am