Ազգային ժողովում գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ: Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄն նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն Սարգսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում հիմնական զեկուցողները ներկայացրել են Հայաստան-ԱՄն երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հիմնական ուղղությունները, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները:
Հիմնական զեկուցողները պատասխանել են Վերլուծական խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող ոլորտային բազմաթիվ հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Վերլուծական խորհրդի անդամներին ներկայացրել է «Տեղեկատվական անվտանգություն» վերնագրով ձեռնարկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում