Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրը. Սերժ Սարգսյան

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ 
հռչակագիրը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե պատրաստվում է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը:

«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք:  Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ Նախագահը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: ՀՀ Նախագահի խոսքով` հայկական կողմից սա  ամբողջովին բավարարում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]