1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանի փեսայի ընտանիքը ևս հայտնվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում

Էրդողանի փեսայի ընտանիքը ևս հայտնվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված և Paradise Papers անվանումը ստացած օֆշորային նոր բացահայտման մեջ շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբոր անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է կոնսորցիումի Թուրքիայի գործընկեր «Ջումհուրիեթ» պարբերականը:

Նշվում է, որ Բերաթ Ալբայրաքի եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը, Մալթայում հիմնված Frocks International Trading Ltd անունով կազմակերպության ղեկավար անձանցից է: Բացի նրանից, ընկերությունում գրանցված են նաև թուրքական Çalık Holding-ի աշխատակիցներ: Ուշագրավ է, որ 2003 թվականին հիմնված Çalık Holding-ը, որն ակտիվ գործունեություն է ծավալել մինչև 2009 թվականը, մինչև 2007 թվականը ղեկավարել է հենց Սերհաթ Ալբայրաքը, իսկ նրանից հետո ընկերության ղեկավարումը ստանձնել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը:

Paradise Papers-ի օֆշորային սկանդալում հայտնվել են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բանժետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]