Հասարակական

Ռուս հայտնի տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Երևանի լուսանկարները

1 րոպեի ընթերցում

Ռուս հայտնի տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Երևանի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկինսոցցանցի իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարներ, որոնց շարքում է նաեւ Երեւանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տիեզերագնացը, մասնավորապես, գրել է.

«Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Կասկադը, երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»:

Սերգեյ Ռյազանսկին «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերականգործակալության տիեզերագնացներից մեկն է: Նա աշխարհի 535-րդ տիեզերագնացն է, եւ Ռուսաստանի՝ 117-րդը: 2 անգամ կատարել է թռիչք դեպի տիեզերք, տեւողությունը՝ 166 օր 6 ժամ 26 րոպե: Բաց տիեզերք է դուրս եկել 4 անգամ՝ 19 ժամ 48 րոպե ընդհանուր տեւողությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում