Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը Հնդկաստանի քաղաքացիների համար. Սերժ Սարգսյան

Հայաստանը դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը Հնդկաստանի 
քաղաքացիների համար. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարների շփումը հեշտացնելու, հատկապես զբոսաշրջային հոսքեր ներգրավելու նպատակով Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար շուտով դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում  նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ լրագրողի հարցադրմանը` կապված Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն ունենալու հնարավորության հետ:

«Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, Հայաստանում ազատականացրել ենք օդային տարածքը: Հնդկական ավիաընկերությունները կարող են չվերթներ իրականացնել Նյու Դելի-Երևան ուղղությամբ, ինչպես նաև Երևանից աշխարհի այլ մասեր: Մյուս կողմից Հնդկաստանում պետք է հսկայական աշխատանք տանենք Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար: Ինչ-որ չափով արդեն սկսել ենք այդ աշխատանքը, Հայաստան են այցելել տուրիստական գործակալությունների, գործարար միությունների ներկայացուցիչներ: Արդեն Հնդկաստանից ժամանած կինեմատոգրաֆիստների կողմից նկարվել է առաջին ֆիլմը Հայաստանում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկրորդ ֆիլմը նկարելու համար: Դրանք գեղարվեստական ֆիլմեր են, բայց հնդկացիների համար տեսանելի կլինեն Հայաստանի տեսարժան վայրերը, բնությունը: Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք օդային հաղորդակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]