1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի ավագանին hաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների ծրագիրը

Երևանի ավագանին hաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագիծը ներկայացնելով՝  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։ Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ ծրագիրը միտված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, ինչի շնորհիվ ակնկալվում է ապահովել քաղաքի համաչափ և կայուն զարգացումը։ Ըստ այդմ, ծրագրում կարևորվել է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումն ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, համայնք-մասնավոր հատված համագործակցության խրախուսումը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնումը:

Վահե Նիկոյանը  նաև տեղեկացրել է, որ մինչ ավագանու քննարկմանը ներկայացնելը Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրն անցել է հանրային քննարկման փուլ, որից հետո դրական եզրակացության արժանացել Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կողմից:

Այնուհետև Վահե Նիկոյանը պատասխանել է ավագանու անդամների՝ ծրագրի հետ կապված հարցերին, որոնց հաջորդած ելույթներից հետո Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը:

Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երևանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]