Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրքիան բարդություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում

Թուրքիան բարդություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում այն բանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, երկիրը հարաբերություններ Է զարգացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Դրանք գործընթացներ են, որոնք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար, եւ այստեղ ոչ մի անհարմարություն չի կարող լինել: Մենք աշխատանք ենք տանում երկու ուղղությամբ Էլ եւ բարդություններ չենք տեսնում»,- ասել Է դեսպանը Մոսկվայում կայացած մամուլ ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարայում «մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am