Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնում

Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:

Մրցույթի գրան-պրին շահել է երգիչ Հայկ Թոնգուրյանը:

Երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանը միջազգային ստուգատեսում արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: «Երբ ես նկատեցի, որ մրցույթում առկա է հեղինակային երգի անվանակարգ, շատ ոգևորվեցի, և որոշեցի տանել երգերս և այնտեղ ներկայացնել»,-նշում է Մայա Աֆրիկյանը: Նրա տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են տարբեր երկրների արտիստներ: Ժյուրիի կազմում եղել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, պրոֆեսորներ, ոլորտի առաջատարներ: «Մրցույթի կազմակերպիչ քաղաքին նվիրված երգ էի գրել՝ կոչվում է «Ձոն Սևաստոպոլին», և այդ երգը կատարել եմ գալա-համերգին: Նշեմ, որ երգի խոսքի հեղինակը Սվետլանա Հովսեփյանն է: Այն շատ մեծ արձագանք ստացավ, շատ ջերմ ընդունվեց: Կազմակերպիչներին եմ նվիրել նաև երգի նոտաները»,-հավելում է Մայա Աֆրիկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացված երգերի տեքստերի հեղինակներն էին Սվետլանա Հովսեփյանը և Կորյուն Առաքելյանը:

 Հաղթական դափնի է հայրենիք բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը: Նա «Գործիքային երաժշտություն» անվանակարգում որպես կոնցերտմայստեր ստացել է դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ: Դաշնակահարուհին ամբողջ մրցույթի ընթացքում նվագակցել է Մայա Աֆրիկյանին, իսկ երգչուհին իր հերթին հանդես է եկել Լիլիանա Դարբինյանի մրցութային կատարման ընթացքում:

Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թ. մարտի 25-ին դափնեկիրները, այդ թվում՝ հայ արտիստները, համերգով հանդես կգան Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]