Արարատի և Շիրակի մարզերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 22 կայանքներից սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:28-ից մինչև 19:07-ը, Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Նոյակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4115 կրակոց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:34-ից մինչև 18:17-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1468 կրակոց:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:10-ից մինչև 15:46-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Մեղրաշատ, Ազատան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 110 կրակոց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում