ՀՀ Նախագահը Գլեյդիս Բերեջիկլյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով
19:17, 22 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբ, Բերեջիկլյանին պարգևը տրվել է. «պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաև դիվանագիտության, իրավունքի և քաղաքականության ոլորտներում նշանակալի ներդրման համար»:
Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդն է և առաջին ավստրալահայ գործիչը, ով Ավստրալիայում զբաղեցրեց նահանգային վարչապետի պաշտոն: Մինչ այդ պաշտոնը ստանձնելը Բերեջիկլյանն աշխատել է որպես Նոր Հարավային Ուելսի ֆինանսների նախարար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում