Հրաձգություն Երևանում. լրատվամիջոցները հայտնում են մեկ զոհի մասին
14:12, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ սեպտեմբերի 14-ին հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորոբաժանումների աշխատակիցներ:
«Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրվի մի փոքր ուշ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
ԶԼՄ-ներում շրջանարվող տեղեկությունների համաձայն` կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում