Հրաձգություն Երևանում. լրատվամիջոցները հայտնում են մեկ զոհի մասին

Armenpress 14:12, 14 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ սեպտեմբերի 14-ին հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորոբաժանումների աշխատակիցներ:

«Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրվի մի փոքր ուշ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

ԶԼՄ-ներում շրջանարվող տեղեկությունների համաձայն` կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am