Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Թուրքիան հեռանում է եվրոպական արժեքներից. Գերմանիայի ԱԳ նախարար

Թուրքիան հեռանում է եվրոպական արժեքներից. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հեռանում է Եվրոպայից և եվրոպական հիմնարար արժեքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նախարարը խոսել է կառավարության բաց դռների օրվա շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Գաբրիելը հիշեցրել է, որ Էրդողանի պատճառով շատ մտավորականներ, լրագրողներ և գիտնականներ մնացել են առանց հայրենիք, ուստի Գերմանիան պետք է ձեռք մեկնի և աջակցի նրանց:

«Մենք չենք ցանկանում, որ Էրդողանն իր ներքին քաղաքական խնդիրները տեղափոխի Գերմանիա և մարդկանց իրար դեմ հանի»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Քրիտոնեական ժողովրդական միությանը, Սոցիալ դեմոկրատական կուսակցությանը և Կանաչների կուսակցությանը որակել էր որպես «Թուրքիայի թշնամի»՝ կոչ անելով Գերմանիայի թուրք քաղաքացիներին առաջիկա ընտրություններում ձայն չտալ նրանց: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am