Հասարակական

Փրկարար ծառայության աշխատանքներն աղետի գոտում դեռ մեկ շաբաթ ինտենսիվորեն կշարունակվեն. Կամո Ցուցուլյան

5 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայության աշխատանքներն աղետի գոտում դեռ մեկ շաբաթ ինտենսիվորեն կշարունակվեն. Կամո Ցուցուլյան

ԱԼԱՎԵՐԴԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքինգործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ցուցուլյանը նախ նշեց, որ այս պահին անհետ կորածներ չկան, զոհերի քանակն էլ (4) չի ավելացել, հետևաբար փրկարարներն այս պահին իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:

«Տավուշի և Լոռու մարզերում աղետի մասշտաբները շատ մեծ են, կան բազմաթիվ փլուզումներ, ջրալցումներ, ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների փլուզումներ, բազմաբնակարան շենքերի ու տների, հասարակական նշանակության շենք-շինությունների, պտղատու այգիների ջրալցումներ: Վնասվել են գազատար ու ջրատար համակարգերը: Այդուհանդերձ, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնցում մինչ օրս ներգրավվել է 791 փրկարար: Մեր աշխատակիցները մասնակցում են նաև Քարկոփ համայնքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի և Թումանյան փողոցի մաքրման աշխատանքներին: Ջրահեռացման ու մաքրման աշխատանքները հատկապես Թումանյան փողոցում 90 տոկոսով ավարտվել են: Մնացած հատվածներում մաքրման աշխատանքները կավարտվեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասաց Ցուցուլյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մարդկանց տարհանման և կեցության հետ կապված խնդիրներ չկան: Եթե Սանահին-Սարահարթ թաղամասի տարհանման գոտում գտնվող 141 բնակիչները ցանկանան արդեն իսկ տարհանված 137 համաքաղաքացիների պես տեղափոխվել աջ ափ, փրկարարները նրանց կօգնեն: Նրանք պարզապես իրենց կամքով են մնում այնտեղ, չեն ցանկանում թեկուզ ժամանակավորապես թողնել իրենց տները, ուստի ճոպանների միջոցով ապահովվում են սննդով: Խողովակի միջոցով փրկարարները նաև ջուր են տեղափոխում նրանց: Այնտեղ փրկարարները «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների հետ աշխատում են գազատարի վնասված հատվածի վերականգնման ուղղությամբ: Շուտով կլուծվի նաև էլեկտրականության հարցը, թեև փրկարար ծառայությունն արդեն իսկ աղետի գոտի է տեղափոխել 120 կիլովատ հզորությամբ երկու գեներատորներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում միացվել ցանցին:

Սանահին թաղամասում փրկարարները լուծում են նաև փոքր կամրջակներ կառուցելու հարցը, որպեսզի բնակչությունը կարողանա անխոչընդոտ ափից ափ տեղափոխվել: Միջոցներ են ձեռնարկվում նաև Ախթալա համայնքի համար փոքր կամուրջ կառուցելու ուղղությամբ: Ցուցուլյանի տեղեկացմամբ՝ այս պահին կա ընդհանուր առմամբ 441 տարհանված քաղաքացի, որոնցից 42-ը Տավուշի մարզում են, մնացածը Լոռու մարզում: 44 մարդ գտնվում է Ալավերդի քաղաքի հյուրանոցներում, ապահովված են անհրաժեշտ պարագաներով:

Մարզպետարանն օրվա մեջ մեկ անգամ հաղորդակցությունից կտրված բնակավայրերի բնակիչներին տրամադրում է բավականաչափ սնունդ, թեև անհրաժեշտության առաջացման դեպքում մատակարարումների պարբերականությունը ցանկացած պահի կարող է ավելանալ: Վարչական ղեկավարները թեև հավաստում են, որ սննդի հավելյալ պաշարների կարիք մարդիկ չունեն, բայցևայնպես, մատակարարումները չեն ընդհատվում:

«Թեև սկզբնական փուլում ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը բավարար են, բայցևայանպես ՀՀ կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերը հայտարարել է աղետի գոտի, դա նշանակում է, որ այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների գործընկերները ևս կարող են ընդգրկվել վերականգնողական աշխատանքներում: Փրկարար ծառայության աշխատանքները դեռ մեկ շաբաթ կշարունակվեն, իսկ հետո արդեն համապատասխան տեխնիկայի միջոցով մասնագիտացված կառույցների միջոցով կտարվեն վերականգնողական բնույթի աշխատանքներ: Օպերատիվ շտաբը դեռ տևական ժամանակ կշարունակի գործել, քանի որ պետական ենթակառուցվածքների վերակառուցումը կպահանջի երկար ժամանակ: Գետում ջրի մակարդակի նվազումից հետո կսկսվեն նաև գետի հունի մաքրման և պատնեշների վերականգնման աշխատանքները, քանի որ ափապաշտպան պատնեշները գրեթե ամբողջությամբ քանդվել են»,- նշեց Ցուցուլյան :

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

Հայաստան

Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում