Հայաստան

Ներկայացվել են 2027 թվականին INSARAG-ի վերաորակավորմանն ուղղված գործողությունները. ՓԾ տնօրենն աշխատանքային քննարկում է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Ներկայացվել են 2027 թվականին INSARAG-ի վերաորակավորմանն ուղղված գործողությունները. ՓԾ տնօրենն աշխատանքային քննարկում է անցկացրել

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, որպես ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում (INSARAG) ՀՀ քաղաքական պատասխանատու, Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, քննարկման նպատակը 2027 թվականի INSARAG-ի արտաքին վերաորակավորման գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերը նախանշելն ու պատշաճ իրականացումն ապահովելն է։

Կամո Ցուցուլյանի խոսքով՝ վերաորակավորումը թե՛ փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, թե՛ միջազգային չափանիշներին համապատասխան արձագանքման ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

Անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում Հայկական քաղաքային որոնողափրկարարական խմբի աշխատանքներում միջազգային գործընկերների դրական գնահատականին՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է նշաձողը պահելու կարևորությունը։

Ներկայացվել են 2027 թվականին INSARAG-ի արտաքին վերաորակավորմանն ուղղված գործողությունները, անձնակազմի վերապատրաստման և նյութատեխնիկական հնարավորությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է հստակեցնել 2026 թվականի ճանապարհային քարտեզը, մշակել կարողությունների զարգացման մեխանիզմներ, նախապատրաստվել վերաորակավորման նախավարժանքներին։

Քննարկմանը թիմի անդամները հանդես են եկել առաջարկություններով, վերհանել առկա խնդիրներն ու գործընթացի նկատմամբ վերահաստատել պատրաստակամությունն ու պատասխանատվությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում