Հասարակական

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ կամավորներ

6 րոպեի ընթերցում

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ կամավորներ

ԱԼԱՎԵՐԴԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի քաղաքում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին աշխուժորեն ու պատրաստակամությամբ մասնակցում են նաև բազմաթիվ կամավորներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալավերդու համայնքապետի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, ով համակարգում է նաև կամավորների աշխատանքը, նշեց, որ աղետից հետո հենց առաջին օրը մարդիկ մեծ խմբերով սկսել են ներգրավվել վերականգնողական աշխատանքներում:

«Արդեն ավելի քան 700 կամավոր աշխատում է տարբեր հատվածներում: Նրանց այսօր ավելացել է ևս 100 կամավոր: Ժամանողներն առնվազն երկու օր աշխատում են մեզ հետ: Ամեն օր 250-300 կամավորներ ինտեգրվում են ընթացիկ աշխատանքներում: Օրեր են եղել, որ նրանց թվաքանակը հասել է 400-ի: Խմբեր են եղել Վանաձորից, Երևանից և այլ համայնքներից: Թալինի համայնքապետն իր աշխատակազմով մեզ միացել է երեկվանից: Մեզ հետ աշխատում են նաև միջազգային տարբեր կազմակերպություններ, ՀԿ-ներ և մասնագիտացված կառույցներ: Կամավորները մեծամասամբ ներգրավված են մաքրման աշխատանքներում: Հիմնականում մաքրում են վնասված խանութները, ավտոկայանատեղիները, շենքերի առաջին հարկերի բնակարանները: Որոշ մասն էլ ներգրավվել է կոմունիկացիաների վերականգնման աշխատանքներում»,- նշեց Ձավարյանը:

HarutHM2_8706.JPG (430 KB)

Նրա տեղեկացմամբ՝ կամավորների մի մասը կենտրոնացվել է Ալավերդու մարզադպրոցում, որը ժամանակավորապես կատարում է պահեստի գործառույթներ: Կամավորներն օգնում են դատարկել բեռնատար մեքենաները, օգնում են բարձել բեռները և ուղարկել տարբեր ուղղություններով: Մի մասն էլ ներգրավված է տեղում համայնքապետարանի աշխատակազմի կողմից նախաձեռնվող աշխատանքներում: Օգնում են նաև սննդի փաթեթների պատրաստման գործում:

«Վաղը նախատեսում ենք Դեբեդ գետի երկայնքով, իհարկե, ոչ վտանգավոր հատվածներում, մաքրման աշխատանքներ իրականացնել: Բարեբախտաբար կան ՀԿ-ներ, որոնք որոշակի փորձառություն ունեն: Օրինակ՝ «Կարմիր խաչը» հենց առաջին օրվանից մեզ հետ է: Այդ կազմակերպության հետ համատեղ աշխատանքները դարձել են ավելի արդյունավետ»,- ասաց Ձավարյանը:

Ալավերդիում հանդիպեցինք կամավորների մի խմբի, ովքեր ներկայացնում էին Երևանի պետական բժշկական համալսարանը: Ուսումնական հաստատության տնտեսական աշխատանքների վարչության պետ Սամվել Բարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռեկտորը ԿԳՄՍ նախարարի հրահանգով կազմել է ուսանողներից ու վարչական աշխատողներից (թվով 79 հոգի) կազմված խումբ, որը երեկվանից մասնակցել է Սանահին թաղամասի տների ու բակերի մաքրման աշխատանքներին:

HM2_8502.JPG (570 KB)

«Այսօր ևս կօգնենք բնակիչներին: Այս պահին բեռնաթափում ենք շաքարավազի պարկերով բեռնավորված մեքենան: Այստեղ սպասում են նաև այլուրով ու մակարոնեղենով բեռնված մեքենաների ժամանմանը: Ինչ հրահանգ ստանում ենք, կատարում ենք սիրով ու պատրաստակամությամբ: Մեզ հետ եկել են նաև բժիշկներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են մատուցել ծառայություններ»,- ասաց Բարոյանը:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նախօրեին նույնպես անդրադարձել էր կամավորների հարցին՝ նշելով, որ բնական աղետի առաջին օրվա ընթացքում և մինչև երկրորդ օրվա կեսը կամավորների աջակցության կարիք չի եղել, որովհետև այնպիսի պատկեր էր, որ այդ գոտուն մոտենալու և աշխատանքներ ծավալելու հնարավորություն ուղղակի չկար, եթե կար էլ, ապա միայն տեխնիկան և հիմնականում փրկարարներն էին կարողանում աշխատել: Երկրորդ օրվա կեսից պլանավորվեց նաև կամավորներին ներգրավելու գործընթացն ու առաջին 50 կամավորները մասնակցեցին ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

Սանոսյանը նշեց, որ իհարկե, կա շատ աշխատանք, բայց պետք է կազմակերպված աշխատել, գործին կարող է աջակցել նույնիսկ ավելի քան 500 հոգի, բայց աշխատանքները նույն տեմպով, ծավալով ու արդյունավետությամբ առաջ չգնան, քան 200 հոգու պարագայում, այսինքն՝ կան որոշակի դժվարություններ և բարդություններ բակերում աշխատելիս, հետևաբար պետք է զգույշ աշխատել, որպեսզի մարդիկ չվնասվեն: Հաճախ անհրաժեշտություն է առաջանում աշխատել ցեխակույտերի մեջ, ինչը նույնպես պահանջում է զգուշավորություն, որպեսզի տարատեսակ վնասվածքներ չլինեն:

Կամավորների աշխատանքների համակարգումը հեշտ գործ չէ, ուստի օպերատիվ շտաբը փորձում է այնքան կամավորներ ներգրավել, որոնց աջակցության կարիքն իսկապես կա, և հնարավոր է նրանց գործունեությունն այնպես կազմակերպել, որ իրենց աշխատանքով իրոք օգնեն ու զերծ մնան հնարավոր վնասվածքներից:

Բարդ տեղերում աշխատում են գլխավորապես փրկարարները, համայնքային կոմունալ ծառայության, ՀՈԱԿ-ների աշխատողները: Տեղում միայն Ալավերդու ՀՈԱԿ-ի աշխատակիցները չեն, նաև մարզի այլ համայնքապետարաններն են իրենց աշխատակիցներին ուղարկել աղետի գոտի: Փորձ է արվում կամավորներին ներգրավել ավելի պարզ ու թեթև աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ, սննդամթերքի փաթեթավորումը կամ մարդկանց առանձին տներում աջակցություն ցուցաբերելը:

Սանոսյանը հավաստիացրել էր, որ տեղի ուժերը բավարար են, ՆԳՆ փրկարար ծառայությունն ունի բավականաչափ ռեսուրսներ, որոնց քանակն անհրաժեշտության դեպքում կավելացվի, հետևաբար արտերկրից լրացուցիչ ուժեր ներգրավելու կարիք չկա:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում