Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աղվերանի Արարատ ռեզորթ» հյուրանոցի  պահակակետում հունիսի 23-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ ժամը 7:58-ի սահմաններում ահազանգ է ստացվել պայթյունի վերաբերյալ: 

«Նաև հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարված է, 1 հոգի հոսպիտալացվել  է»,-մանրամասնեց Սարգսյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում