Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ֆրանսիական YSL Beaute-ը մակիաժի միջոցների նոր հավաքածու Է թողարկել

Ֆրանսիական YSL Beaute-ը մակիաժի միջոցների նոր հավաքածու Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YSL Beaute ֆրանսիական պարֆյումերայի բրենդը թողարկել Է մակիաժի միջոցների Night 54 նոր հավաքածուն՝ աշուն-ձմեռ տարեշրջանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Պալետկայում առկա Է այն ամենը, ինչը, մակնիշի ներկայացուցչի խոսքով, կօգնի մակիաժ անել ամեն պարագայում: Մի կողմում տեղակայված Է մեծ հայելի եւ մի քանի երանգներով ստվերաներկ՝ աչքերի համար, իսկ մյուս կողմում՝ հինգ երանգներով շրթներկ: Նորույթը թողարկված Է սահմանափակ խմբաքանակով:
Հավաքածուուի եւս մեկ նորույթն Է ջրակայուն սեւաներկը՝ խիտ ու երկար մազիկներ ունեցող հատուկ փոքրիկ խոզանակով: Սեւաներկը պարունակում Է մեղրամոմ ու պոլիմերներ:
Նաեւ շարքում տեղ Է գտել Couture Hologram Powder № 54 Lazer Violet համապիտանի դիմափոշին: Այն կարելի Է քսել շուրթերին, աչքերին, այտոսկրերին եւ լանջաբացվածքի շրջանում:
Saint Laurent Paris նորաձեւության տունը (ավելի վաղ` Yves Saint Laurent) 1962 թվականին դիզայներ Իվ Սեն Լորանի կողմից Փարիզում հիմնվել Է Պիեռ Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն Լորանը որոշում Է ընդունում թողնել գործերը եւ իր բրենդը վաճառում Է Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին: Նորաձեւության տան պարֆյումերիայի ստորաբաժանումը՝ օծանելիք եւ դեկորատիվ կոսմետիկա արտադրող YSL Beautռ բրենդը, ներկայում պատկանում են L՚Oreal ընկերությանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am