Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել Է, որ եթե Մոսկվայի հետ հարաբերություններում օգտագործվեն միայն ահաբեկման մեթոդները, դա կհանգեցնի լարվածության սաստկացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի՝ Rheinische Post թերթում հրապարակված հոդվածը:

Նախարարի խոսքով՝ «Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքին հակասող Ղրիմի բռնակցումը եւ Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրությունը մեծապես խարխլել են վստահությունը» երկրների միջեւ, իսկ այդ իրադարձություններին ՆԱՏՕ-ի արձագանքը ճիշտ Է եղել:

«Բայց եթե մենք հետեւենք բացառապես ահաբեկման տրամաբանությանը, ապա մենք կնպաստենք Էսկալացիային»,-համոզված Է Գաբրիելը: Նրա կարծիքով՝ «չի կարելի ձեռքերը ծալած դիտել, թե ինչպես Է եվրոպական անվտանգության ճարտարապետությունն սպառնում վերածվել լուծարված եւ չկատարվող պայմանագրերի ավերակների կույտի: «Անհրաժեշտ Է համատեղ ջանքեր գործադրել սպառազինությունների վերահսկման ուղղությամբ: Դա օգուտ կբերի ինչպես Եվրոպային, այնպես Էլ Ռուսաստանին»,-վստահ Է քաղաքական գործիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am