Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Նազարբաեւն ընդունել Է ԵԱՏՄ-ի պետությունների կառավարությունների ղեկավարներին

Նազարբաեւն ընդունել Է ԵԱՏՄ-ի պետությունների կառավարությունների ղեկավարներին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել Է ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք օգոստոսի 14-ին Եվրասիական միջակառավարկան խորհրդի նիստ են անցակցնելու Աստանայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիստի սկսվելուց առաջ Նազարբաեւը ողջունել Է կառավարությունների ղեկավարներին եւ նրանց հրավիրել այցելել «ԷՔՍՊՕ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդես:

Նախագահը նշել Է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում շատ են տնտեսական հարցերը եւ արգասաբեր աշխատանք Է մաղթել մասնակիցներին:

Սպասվում Է, որ նիստին կմասնակցեն Ղազախստանի նախարարների կաբինետի ղեկավար Բակըտժան Սագինտաեւը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հիմնական ուշադրությունը դարձվելու Է Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրացման հանգուցային ուղղությունների հարցերին, Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի եւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագրի նախագծերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am