Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գուամը ցանկանում Է ԿԺԴՀ-ի սպառնալիքներն օգտագործել զբոսաշրջիկների ներգրավելու համար

Գուամը ցանկանում Է ԿԺԴՀ-ի սպառնալիքներն օգտագործել զբոսաշրջիկների ներգրավելու համար
 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուամ կղզին, որի տնտեսությունը հիմնվում Է զբոսաշրջությունից ստացվող եկամուտների վրա, ցանկանում Է օգուտ քաղել ԿԺԴՀ-ի սպառնալիքներից եւ ներգրավել զբոսաշրջիկների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել Է, որ կարող Է իրականացնել «Հվասոն-12» միջին հեռահարության չորս հրթիռների միաժամանակյա արձակում, որոնք ծովը կընկնեն Գուամից 30-40 կիլոմետր հեռավորությամբ՝ որպես նախազգուշացում ԱՄՆ-ին: Այս կղզում տեղակայված են ամերիկյան երկու ռազմավարական ռազմաբազաներ, ի դեմս որոնց ԿԺԴՀ-ն սպառնալիք Է տեսնում իր անվտանգության համար:

«Հանգամանքներն նպաստավոր չեն, բայց դա լավ հնարավորություն Է մեզ համար՝ աշխարհին տեղեկացնելու Գուամի, մեր մշակույթի մասին, այն մասին, թե ով ենք մենք, ինչ ենք մենք»,-գործակալությունը մեջբերում Է կղզու՝ պաշտոնական տուրիստական բյուրոյի մարկետինգի գծով տնօրեն Ջոշ Տիկուենգկոյի խոսքը: «Գուամն ավելին Է, քան ռազմաբազան: Մենք հարմարվետ ուղղություն ենք ընտանեկան հանգստի համար: Մենք հավաստիացնում ենք պոտենցիալ այցելուներին, որ շարունակում ենք անվտանգ վայր մնալ ճանապարհորդության համար»,-հավելել Է Տիկուենգկոն:

Գուամի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն Է: Այստեղ տարեկան այցելում են միլիոնից ավելի զբոսաշրջիկներ (85 տոկոսը ժամանում են Ճապոնիայից): Տուրիզմի հիմնական տեսակներն են՝ լողափայինը, դայվինգը, սերֆինգը եւ վինդսերֆինգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am