Ռուսաստանում ադրբեջանցիների և չեչենների միջև արյունալի միջադեպ է գրանցվել
18:52, 7 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել:
Չեչնիայի 3 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
Միջադեպի մասնակից բոլոր ադրբեջանցիները դեպքի վայրից փախուստի ժամանակ ձերբակալվել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում