Ռուսաստանում ադրբեջանցիների և չեչենների միջև արյունալի միջադեպ է գրանցվել

Armenpress 18:52, 7 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info  լրատվական գործակալությունը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել:

Չեչնիայի 3 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Միջադեպի մասնակից բոլոր ադրբեջանցիները դեպքի վայրից փախուստի ժամանակ ձերբակալվել են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am