Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը
13:08, 20 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում, որով հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ նոր խաղատներ կարող են կառուցվել հատուկ հատկացված գոտիներում՝ Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի: Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում