Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Հուրգադայում հարձակման հետևանքով երկու քաղաքացու մահվան փաստը

Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Հուրգադայում հարձակման հետևանքով երկու 
քաղաքացու մահվան փաստը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակման ժամանակ երկու գերմանացու մահվան հանգամանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման հետևանքով զոհվել է Գերմանիայից այնտեղ հանգստանալու մեկնած երկու քաղաքացի: Այս դժվարին պահին մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունից հայտնել են, որ գերմանական իշխանությունները սերտ կապի մեջ են Եգիպտոսի կառավարության հետ և ստանում են ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին հանցագործը դանակով հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Կատարվածի արդյունքում սպանվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վիրավորվել են Հայաստանի երկու քաղաքացի, մեկ չեխ ու մեկ ռուս կին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am