Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ի 18-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է մարզական լրագրող Սպարտակ Պետրոսյանը:
Բիչախչյանն արդեն գտնվում է Մոսկվայում և ներկա է գտնվելու Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ «Լոկոմոտիվ»-«Սպարտակ» մրցավեճին: Երիտասարդ ֆուտբոլիստը Ինստարգրամի իր միկրոբլոգում հրապարակել է խաղի տոմսը:
Գործարքի մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին:
Հայտնի է, որ Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական, պորտուգալական, իտալական և ռուսական ակումբներ: Մի քանի օր առաջ պորտուգալական Record-ը տեղեկացրել էր, թե Բիչախչյանը մոտ օրերս կտեղափոխվի «Բենֆիկա»:
Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իտալական «Ֆիորենտինա»-ում և բելգիական«Գենտ»-ում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում