Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Վալենսիայի ՏԻ խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Իսպանիայի կառավարությանը հետևել իրեն


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ